Ոստիկանն ընկերների հետ խոշոր չափերի գողություն է կատարել. ՀՔԾ
Իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականի մարտի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը' նախնական համաձայնության գալով իր երկու ընկերների հետ պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել մթերային խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափի՝ շուրջ 1 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ապրանքներ:
Ոստիկանության աշխատակից Գուրգեն Մ.-ն, Գեղամ Ն.-ն և Արսեն Բ.-ն ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին