Դատավորների ընդհանուր ժողովը հաստատել է դատավորների գնահատման հանձնաժողովի կանոնակարգը
Իրավունք
Մարտի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը հաստատել է դատավորների գնահատման հանձնաժողովի կանոնակարգը: Կանոնակարգի նախագծի ներկայացմամբ հանդես է եկել Հանձնաժողովի նախագահ Մամիկոն Դրմեյանը:
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գնահատման հանձնաժողովի կանոնակարգը սահմանում է Հանձնաժողովի ձևավորման ու գործունեության, Հանձնաժողովի նիստերի կազմակերպման, այդ թվում' նիստերի վերաբերյալ ծանուցման հետ կապված հարցեր: Կանոնակարգում շարադրված են նաև Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, Հանձնաժողովի որոշումների տեսակներն ու դրանց կայացման ընթացակարգը:
Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովի անդամներն ընտրվել են 2014 թվականի սեպտեմբերի 5-ի նիստում: Հանձնաժողովը կազմված է նախագահից (ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյան) և չորս անդամից (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյան, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյան, նախկին դատավոր Էդուարդ Մանուկյան, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Մեղրյան):
ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայություն


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին