Նախաքննությանը մասնակցող թարգմանչուհին փորձել է օգնել կասկածյալին
Իրավունք
Երևանի բնակիչ Շուշիկ Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
Երևանի բնակիչ Շուշիկ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես թարգմանչուհի մասնակցելով № N գործի նախաքննությանը, առանց քննիչի թույլտվության հրապարակել է գործով իրեն հայտնի դարձած տվյալներ:
Մեղադրյալ Բաղդասարյանը, տեղյակ լինելով, որ կասկածյալի տանը պետք է խուզարկություն կատարվի, իր բջջային հեռախոսից կարճ հաղորդագրություն է ուղարկել կասկածյալի կնոջը, սակայն իրենից անկախ հանգամանքներում, թյուրիմացաբար այն ուղարկել է քննիչ Ա. Երիցյանի հեռախոսահամարին:
Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալ Շուշիկ Բաղդասարյանին սպառնում է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով կամ առավելագույնը երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, կամ առավելագույնը մեկ ամիս ժամկետով կալանք:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը Շուշիկ Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին