«Գորիս» և «Աբովյան» ՔԿՀ-ների դատապարտյալները ստացել են նույնականացման քարտեր
Իրավունք
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, մարտի 25-ին ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿ հիմնարկի 9 և «Աբովյան» ՔԿ հիմնարկի 8 դատապարտյալ ևս ստացել է նույնականացման քարտ:
Նույնականացման քարտեր ձեռք բերելուց հետո դատապարտյալները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, մասնավորապես, կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:
Գործընթացը շարունակվում է:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար