Վարդան Պետրոսյանի դատական գործով նիստը հետաձգվել է
Իրավունք
Վարդան Պետրոսյանի դատական գործով նիստը հետաձգվել է և կայանալու է ապրիլի 21-ին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Ես միջնորդեցի երկու շաբաթով հետաձգել դատական նիստը, քանի որ բողոքարկման ժամկետը դեռ չի ավարտվել, իսկ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբաններ Մարի Դոզեն և Ժիրայր Չոլակյանը դեռևս չեն ստացել Վերաքննիչ դատարան ներկայացված մեղադրողի և տուժող կողմերի բողոքների թարգմանությունները, ինչի պատճառով չեն կարող դիրքորոշում հայտնել բողոքի կապակցությամբ»,- նշեց նա:
2015 թվականի հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին' նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման' 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին