Լևոն Հայրապետյանի մեղադրանքները մեղմացվել են. փաստաբան
Իրավունք
Հայ գործարար Լևոն Հայրապետյանի գործն առանձնացվել է «Բաշնեֆտի» ընդհանուր գործից, և գործում միայն մեկ դրվագ է մնացել: Այս մասին հայտնել է kommersant.ru-ն՝ հղում անելով Հայրապետյանի փաստաբանին:
«Մեր գործն առանձնացվել է, և մեզ մոտ մնացել է միայն (Իգոր) Իզմեստևից (սպանությունների կազմակերպման համար դատապարտված նախկին սենատոր) միջոցների գողության դրվագը»,- երկուշաբթի օրը հայտարարել է պաշտպանը Մոսկվայի Բասմանի դատարանի նիստում:
Այդպիսով, Հայրապետյանին ներկայացված մեղադրանքները մեղմացվել են:
Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նա մեղադրվում էր «Բաշնեֆտ» ընկերության սեփականաշնորհման գործով հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի վատնման և լվացման համար: Գործարարի ձերբակալման համար հիմք էին ծառայել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքները: Վերջինս ցմահ բանտարկություն է կրում մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին