Լոռիում ոստիկանները քաղաքացու բնակարանում խուզարկությամբ նռնակ են հայտնաբերել
Իրավունք
Ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1938թ. ծնված Շահվալադ Գ.-ի բնակարանում և օժանդակ շինություններում: Տան հետնամասում գտնվող անասնագոմից հայտնաբերվել է ձեռքի նռնակ' պայթուցիչով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար