Ողջի գյուղում դանակահարել են 84-ամյա տղամարդուն ու նրա դստերը
Իրավունք
Հիվանդանոցից ոստիկանության Ամասիայի բաժնում ապրիլի 27-ին՝ ժամը 09.20-ին, հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Ողջի գյուղի բնակիչներ, 1969թ. ծնված Յուլյա Ա.-ն և 1931թ. ծնված Մաքսիմ Ա.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 08.50-ին, 1953թ. ծնված Վալերի Գ.-ն վիճաբանության ժամանակ կենցաղային դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս' պատճառելով վնասվածքներ:
Դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վալերի Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին