COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը Շուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունում Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ) Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Նեպալի և Չինաստանի սահմանին ավերիչ ջրհեղեղներից հետո անհետ կորել են 34 երկրների զբոսաշրջիկներ Գլխիվայր շրջված «ԳԱԶել»՝ Գավառի ճանապարհին․ 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված հարցեր Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան 

Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը հետաձգվել է

Իրավունք

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով շարունակվող 5-րդ դատավարությունը հետաձգվել է, և հերթական լսումը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 3-ին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber կայքը:

Ստամբուլի թիվ 5 ծանր հանցագործությունների քրեական դատարանում անցկացված դատալսմանը Դինքի ընտանիքի փաստաբանների հետ մասնակցել են պատասխանող կողմի փաստաբանները: Դատալսմանը հետևել են Եվրոպայից ժամանած և տեղացի իրավաբաններ, «Հրանտի բարեկամներ» կազմակերպության անդամներ, հասարակական գործիչներ:

Դատալսմանը մասնակից՝ Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչինը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մենք պնդում ենք, որ այս մարդասպանությանը մասնակից է զինված կազմակերպություն: Այդ պատճառով սպասում ենք, որպեսզի հանրապետական դատախազությունում հետաքննությունն ավարտվի այն բանից հետո, երբ կհավաքվեն դրա հետ կապված բոլոր ապացույցները»:

Այդ մասին փաստաբանների արած հայտարարություններից հետո դատարանը դատալսումը հետաձգել և նշանակել է 2015 թվականի սեպտեմբերի 3-ին:

Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը առաջիկա հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ հունիսի 7-ից չեղյալ է համարելու Դինքի սպանության ժամանակաշրջանում Ստամբուլի նահանգապետի պաշտոնը զբաղեցրած Մուամար Գյուլերի անձեռնմխելության մասին իր նախկին որոշումը, ինչով էլ օրակարգ է մտնելու Դինքի սպանության մասին տեղյակ լինելու հիմնավորմամբ նրա դեմ դատական գործի վարույթը:

Հրանտ Դինքի սպանության գործով ընթացիկ տարվա փետրվարի 2-ին ձերբակալվել էր Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը: Նախկին բարձրաստիճան ոստիկանի ձերբակալման որոշումը կայացրել էր Դինքի սպանության գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն:

2014 թվականի հոկտեմբերին Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն էր տվել, որ դատական գործեր հարուցվեն Դինքի սպանության ժամանակ կարևոր պաշտոններ զբաղեցրած 9 չինովնիկի նկատմամբ, որոնց թվում են Ստամբուլի նահանգային ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգորը և այլք:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

Դատարանի 2012 թվականի հունվարի 17-ի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Ենթադրվում է, որ այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սլովենիան արգելափակել է ԵՄ-ի՝ իսրայելական բնակավայրերի վերաբերյալ համատեղ հայտարարությունըԶելենսկին ԱՄՆ սենատորին «տնային աշխատանք» է տվելCOP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունըՇուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունումԵմենը փակում է նավահանգիստներն ու անցակետերըԵրևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվումՆեպալի և Չինաստանի սահմանին ավերիչ ջրհեղեղներից հետո անհետ կորել են 34 երկրների զբոսաշրջիկներ ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակի նախարարին փոխարինող է փնտրումԳլխիվայր շրջված «ԳԱԶել»՝ Գավառի ճանապարհին․ 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված հարցերԳերմանիան հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային հովանոցներով․ Telegraph Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան«Բանակցություններ չկան»․ Սպիտակ տունը սպասում է Թրամփի որոշմանըՌուսաստանի դեսպանատունը կարևոր կոչով դիմել է ՆԱՏՕ-ին Մինչև հիմա որևէ կարևոր առաջարկ չեք ներկայացրել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանըՍաուդյան Արաբիայի արևմուտքում ուժեղ անձրևների պատճառով՝ երկու քաղաք է հեղեղվել«Փաշինյանը ձևավորում է նոր օլիգարխիա»․ Սուրենյանց Փաթեթը չեն թերթել, չեն տեսել կատարվող փոփոխությունները․ Գալյանը՝ Վարդևանյանին«Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա ՀովսեփյանՃանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել ենԳերմանիայի թանգարանից գողացել են 1 միլիարդ տարվա հնացած բրածոներ Լիբանանը Իսրայելին մեղադրել է երկրի հարավում անտառային հրդեհների համարԶախարովան ԵՄ-ին մեղադրել է Սերբիայում հրդեհների ֆոնին հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջՍեպտեմբերի 10-ից «Լամբադա» կամրջի վերին հատվածը փակ կլինիՆեպալում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Նեպալում տեղի ունեցած սողանքի հետևանքով՝ անհետ կորածների թիվը հասել է 558-իՇվեդական հետախուզական ինքնաթիռը նկատվել է Ռուսաստանի սահմանների մոտԲուդանովը հայտարարել է, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերին«Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել»․ ՔԿԾ-ն մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն»-ի միջադեպիցԼոլիկում հայտնաբերվել է նյութ, որը կարող է պաշտպանել լյարդը ճարպի կուտակումիցՄի կողմում Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ Հայաստանի ադրբեջանացման հեռանկարը. ՇարմազանովԱդրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած «սադրանքը»Apple-ը փակել է iPhone-ում App Store-ից հեռացված հավելվածները կրկին տեղադրելու տարածված եղանակըՓաշինյանը Վրաստանի վարչապետին հրավիրել է Հայաստան՝ COP-17-ի շրջանակում առաջնորդների գագաթնաժողովինԱՄՆ դաշնակիցները կասկածում են, որ Հորմուզի նեղուցը լիովին մաքրվել է ականներից․ BloombergՀորմուզի նեղուցում նավթատար նավի վրա հարձակում է տեղի ունեցելԿանխատեսվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի՝ հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ ամենահավանական որոշումըԿոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանումShein-ը Հոնկոնգում IPO-ի միջոցով կկապիտալացվի շուրջ 26,5 մլրդ դոլարԵՄ-ն կոչ է արել վերադառնալ Ուկրաինային ռուսական ակտիվներով ֆինանսավորելու ծրագրինՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ղազախստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները Եթե այսօր չասենք՝ Քյարքի, նշանակում է՝ հրաժարվում ենք Ջերմուկի օկուպացված տարածքներից. ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով արագ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ․ ԳալուզինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել է. Իսրայելը զգուշացրել է Թուրքիային
Ամենադիտված