Ոստիկանները բերման են ենթարկել Սոթքից 114 կգ հանքանյութի զանգված գողացած անձանց
Իրավունք
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983թ. ծնված Արթուր Խ.-ին և 1992թ. ծնված Խաչատուր Ե.-ին:
Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 4 պարկերի մեջ լցված 114 կգ ընդհանուր կշռով հանքանյութի զանգված: Վերջիններս խոստովանել են, որ հանքանյութը վերցրել են մշակելու և ոսկի ստանալու նպատակով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից