Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը
Իրավունք
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ի պատասխան օրվա ընթացքում լրագրողներից ստացած բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ավելի քան 10 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը, Արդարադատության նախարարության գործուն քայլերի շնորհիվ, այսօր դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել նոր բանտախուց»,- նշված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին