Արմավիրում 53-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մրգաշատ գյուղի բնակիչ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ։ Ապրիլի 29-ին՝ ժ.11.30-ին, Մրգաշատի 53-ամյա բնակչից ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղից Հայկավան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտամիջում հայտնաբերել է համագյուղացի Էդիկ Մելիքյանի դիակը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի գլխավորությամբ։ Դիակի արտաքին զննությամբ՝ Էդիկ Մելիքյանի գլխի և պարանոցի առաջային մակերեսի վահանաճառի շրջանում հայտնաբերվել են արյունազեղման ձևով վնասվածքներ:
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հնարավոր վկաներ հայտնաբերելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին