Վանաձորում երիտասարդին վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Իրավունք
Վանաձորի բնակիչ 20-ամյա Դ. Սարգսյանը, «որովայնի շրջանի և ձախ թևի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ, 2015 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 00:45-ին, տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներն առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար