Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ԵՊՀ տեսուչը. ԱԱԾ
Իրավունք
Ս.թ մայիսի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Լևոնի Աճեմյանը:
Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող Կ.Ս.-ի երկու քննությունների գնահատականները դրական նշանակելու գործընթացը կարգավորելու համար պահանջել և ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք:
Փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար