Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղավորները անպայման կպատժվեն. Սեյրան Օհանյան
Իրավունք
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մանրամասները բացահայտելու առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը գնալու է մինչև վերջ, և որևէ հանցագործ անպատիժ չի մնալու: Հայտարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նոյեմբերյանի զորամասերից մեկում կայացած ասուլիսի ժամանակ Օհանյանն ընդգծեց, որ կադրային մեծ տեղաշարժերից հետո այժմ ՊՆ-ն գործի մանրամասները բացահայտելու համար համագործակցում է իրավապահ ոլորտի բոլոր մարմինների հետ:
«Հետևողականորեն գնալու ենք նրան, որ մեղավորներն ըստ արժանավույն պատժվեն: Ոչ մի բան չի կարող ազդել դրա վրա: Ոչ մի ուժ չի կարող ազդել, որ բոլոր մեղավորները, օրենք խախտողներն իրենց արժանի պատիժը չստանան»,- հավաստիացրեց Սեյրան Օհանյանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին