«Վարդաշեն» ՔԿՀ-ի 17 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր
Իրավունք
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, մայիսի 13-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ևս 17 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր: Մինչ օրս նույնականացման քարտեր ստանալու համար դիմել է 356 դատապարտյալ, որոնցից 187-ն արդեն իսկ ստացել են նույնականացման քարտեր:
Դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:
Դատապարտյալներին նույնականացման քարտեր հատկացնելու գործընթացը շարունակվում է:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին