Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ «Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն Սիմոնյան Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ» Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ 

ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարում շարունակելու է աջակցել քաղաքացիական հասարակությանը

Իրավունք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված աշխատաժողով: Աշխատաժողովն անցկացվել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, Եվրոպայի խորհրդի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտավան, Մակի Զարգացման ծրագրի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, պետական այլ գերատեսչությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հովհաննես Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քննարկման այսպիսի հարթակ ստեղծելու համար, նշել է, որ այն օգտակար կլինի քննարկելու և հասկանալու համար կոռուպցիայի դեմ պայքարի ներկա վիճակն ու հետագա գործողությունների տեսլականը: Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է պարզել՝ ի՞նչ հիմնահարցեր և դրանց լուծման ինչպիսի՞ քայլերի անհրաժեշտություն կա, որի համար պետք է միավորել ջանքերը, համադրել լուծման գործիքները՝ պետության գործողությունների առավելագույն արդյունավետության ապահովման համար:

«Սա այն ֆորմատն է, որտեղ մեր մտահոգություններն ու տեսակետները հասանելի կլինեն միմյանց, որի համար փորձել ենք ապահովել շահագրգիռ կողմերի հնարավորինս լայն ներգրավվածություն: Կոռուպցիայի դեմ պայքարում, իհարկե, կարևոր է քաղաքական կամքը: Կառավարությունն ունի այդ կամքը, այդ իսկ պատճառով էլ կարևորում ենք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ակտիվ և շահագրգիռ մասնակցությունն այս կարևոր գործին»,- շեշտել է նախարարը:

Հովհաննես Մանուկյանն ընդգծել է քննարկումներն ու բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ գործողությունների հստակ ընթացակարգ և համագործակցային այնպիսի ֆորմատ ունենալու համար, որով հնարավոր կլինի մոտ ապագայում շոշափելի արդյունքներ գրանցել:

2014 թվականին ընդունվել է հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, որի հիման վրա 2015 թվականին ՀՀ-ում ստեղծվել է նոր հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, մշակվել և բազմիցս շահագրգիռ մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են հակակոռուպցիոն ռազմավարությունը և հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերը։ Միջոցառումներ են ձեռնարկվել դոնոր կազմակերպությունների գործունեության արդյունավետ համակարգում ապահովելու համար։

Ըստ արդարադատության նախարարի՝ շարունակվում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում, և այս ոլորտում առաջընթացն արդեն իսկ նկատելի է: Այդ համագործակցության արդյունքում, Հովհաննես Մանուկյանի խոսքով, 2014 թվականին կոռուպցիայի դեմ պայքարում գրանցվել են տեսանելի հաջողություններ, մասավորապես, Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբն (ԳՐԵԿՈ) ամբողջովին կատարված է համարել Հայաստանին տրված նախկին բոլոր 19 հանձնարարականները, սակայն դա բավարար չէ, և դեռևս լուրջ անելիքներ կան: «Մենք ընդունում ենք, որ շոշափելի արդյունք կապահովենք այն ժամանակ, երբ հասարակությունը տա իրական գնահատական, իսկ դրա համար չպետք է լինի միայն քննադատություն, այլ կոնկրետ առաջարկություններ և իրապես շահագրգիռ քննարկում: Մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ, բայց դա չի նշանակում, թե այն փոփոխման ենթակա չէ: Պետք է թևերը քշտել և մտնել պայքարի մեջ»,- հավելել է նախարարը:

Տրայան Հրիսթեան իր գոհունակությունն է հայտնել նման ներգրավվածության համար, որը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում որոշակի տեղեկատվության փոխանակման և առաջարկություններ լսելու համար: «Կարևոր է քննարկել, երկխոսել և գտնել լուծումներ կոռուպցիայի դեմ պայքարում»,- ընդգծել է դեսպանը: Նա հղում է կատարել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային, որին միացել է նաև Հայաստանը, ինչը հաստատում է, որ Հայաստանը ցուցաբերել է նախաձեռնություն և կամք կոռուպցիայի դեմ պայքարում, որի համար անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը դոնոր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ: ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը լրջագույն ջանքեր է ներդնում այս սկզբունքների կյանքի կոչման համար: Նա վերահաստատել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել և՛ կառավարությանը, և՛ քաղաքացիական հասարակությանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի իրավիճակը և վերջին մեկ տարվա ընթացքում Կառավարության կատարած գործողությունները: Նա բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության դերը ոլորտում՝ հավելելով, որ հավաքագրվել են հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված բոլոր հետազոտություններն ու ներառվել հակակոռուպցիոն ռազմավարության մեջ:

Հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկ է եղել ստեղծելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբեր՝ կոնկրետ ժամկետներում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ նախատեսված կոնկրետ միջոցառումներ համատեղ իրականացնելու համար: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ առաջարկն ընդունելի է՝ հայտնելով այդ ուղղությամբ քննարկումներ կազմակերպելու և կարծիքներ լսելու պատրաստակամություն:

Հանդիպման արդյունքում, Արդարադատության նախարարության առաջարկով որոշվեց քննարկման առարկա դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի համախմբման նոր մեխանիզմ ստեղծելու հարցը, որում կներգրավեն ՀՀ կառավարության, միջազգային (դոնոր) կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել
Ամենադիտված