Ոստիկանները քաղաքացիներին ստիպել են կեղծ հաղորդում տալ. ՀՔԾ
Իրավունք
Քաղաքացիները հայտնել են, որ ոստիկաններն իրենց ապօրինի պահել են բաժնում, ստիպել իրականությանը չհամապատասխանող բացատրություններ տալ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի վ արույթում քննվող քրեական կործով վկա Արմենուհի Պ.-ն և կասկածյալ Լամարա Ա.-ն հարցաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 333րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար նախազգուշացվելուց հետո հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը՝ ժամը 03:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց պահել են ոստիկանության հիշյալ բաժնի շենքում, որի ընթացքում սպառնալիքների ազդեցությամբ ստիպել են գրել իրականությանը չհամապատասխանող բացատրություններ, իսկ Լամարա Ա.-ն նաև սուտ հաղորդում է տվել այն մասին, որ Արմենուհի Պ.-ի նորածին երեխային 1000 ԱՄՆ դոլարով վաճառել են քաղաքացի Կամո Կ.-ին:
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին