Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ «Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն Սիմոնյան Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ» Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ 

Ցմահ դատապարտյալների քրեական գործերի վերաբացումը իշխանության համար անտեսված ոլորտ է

Իրավունք

Նոր երևան եկած հանգամանքներում քրեական գործերի վերաբացման հարցը քաղաքական որոշման հարց է և պետք է աշխատել այդ ուղղությամբ. վստահեցնում են իրավապաշտպանները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը ասում է, որ միայն 2014-ի տվյալներով ԱՄՆ-ում ԴՆԹ թեսթի հիմքով ազատություն է ստացել 328 մարդ, իսկ Հայաստանում չկա նման նախադեպ:

«Այս վիճակագրությունն է, որ ինձ որպես լրագրողի ստիպեց նայել մեր դատարանների արխիվները և տեսնել ինչպես են կայացվել 1990-ականներին պատժի առավելագույն չափով դատապարտվածների գործերը: Բացի այդ, որպես լրագրող, ստանում էի բազմաթիվ նամակներ դատապարտյալներից, որ իրենք անմեղ են, իրենց պատիժը չափազանցված է: Այդ նամակների հետքերով ազդակ հանդիսացավ նաև երկու խցակիցների փախուստը Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի: Ես դատական դեպարտամենտի արխիվներում ուսումնասիրեցի ոչ միայն նրանց երկուսի գործերը, այլ ևս 11 անձի գործ, որոնք հիմնականում զինվորական գործեր էին և դատապարտվել էին 20-21 տարեկանում»,-ասաց Մեջլումյանը:

Նա հավելեց, որ այդ գործերը թվայնացված չեն եղել, հաճախ ընդամենը 4 ամսում կատարված դատաքննություն և նախաքննություն են ունեցել մեկ վկայի անընդմեջ փոփոխվող ցուցմունքներով:

«Ես անգամ տեսա գործի ելքով շահագրգիռ անձի ցուցմունք, որը դրվելէ դատավճռի հիմքում: Ապացուցողական բազան շատ թույլ է, փորձագիտական հենք համարյա թե չկա, թերևս միայն դիակի դատաբժշկական փորձաքննությունն է: Չեմ խոսում մատնահետքաբանական համալիր, հոգեբանական, հոգեբուժական փորձաքննության և քննչական փորձարարության մասին: Էլ չեմ խոսում գենետիկական փորձաքննության մասին, որը արդեն հասանելի էր 1990-ականներին և առաջադեմ մարդկությունը կիրառում էր ԴՆԹ թեսթը»,-նշեց Մեջլումյանը:

Նա ընդգծեց, որ դատավճիռներում ամենզարմանալին այն էր, որ գրված է եղել ոչնչացնել իրեղեն ապացույցները: Հարց է առաջանում, որ եթե պետությունը պահպանում է մարդու կյանքը, ապա ինչու՞ է վերցնում և ոչնչացնում նրա քրեական գործերով իրեղեն ապացույցները:

«ԴՆԹ թեսթը եկավ ասելու, որ քրեական արդարադատության ոլորտում արվում է մեծ հեղափոխություն: Մեր դատախազությունը համառորեն չի ուզում ընդունել, որ հնարավոր են դատական սխալներ: Պետական համակարգերը դեռ պատրաստ չեն ընդունել, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ևս կան անմեղ մարդիկ: Եթե պետությունը չի պահել իրեղեն պացույցները, ուրեմն մարդուն ազատ արձակեք: Բայց հիմա ինչ ապացույց էլ որ բերում ենք, կամ նոր երևան եկած հանգամանքներ, դատախազությունը մերժում է նույն Սողոմոն Քոչարյանի, Արթուր Մկրտչյանի կամ Մհեր Ենոքյանի հետ կապված գործերը»,-հավելեց Մեջլումյանը:

Քննարկման մասնակից Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համար ցմահ դատապարտյալների հետ կապված պետական իշխանության վերաբերմունքը անհասկանալի է:

«Ցմահ դատապարտյալի դեպքում նոր երևան եկած հանգամանքը շատ կարևոր է: Մենք Սողոմոն Քոչարյանի և Արթուր Մկրտչյանի գործերով դիմել ենք դատական ատյաններ, հիմա այն Վճռաբեկ դատարանում է: Հասարակության մեջ նույնպես կա խնդիր. երբ ցմահ դատապարտյալների մասին ես խոսում, մարդիկ ցնցվում են, կարծես թե այդ նույն դատական համակարգը չէ նրանց դատապարտել ցմահ ազատազրկման, որի մասին մարդիկ շատ բացասական կարծիք ունեն: Հասարակական պահանջ է պետք, իսկ իշխանությունների համար սա անտեսված ոլորտ է: Սա քաղաքական որոշման հարց է»,-ասաց Իշխանյանը:

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, նշեց, որ անգամ զարգացած երկրներում կա դատական սխալ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, անգամ Ռուսաստանում:

«Եթե գերհզոր, զարգացած երկրներում առկա է դատական սխալ, ուրեմն Հայաստանում նույնպես այն կա: Մենք չունենք մեկ նախադեպ, որտեղ արտահայտվեր պետության դիրքորոշումը: Փոխարենը ունենք խեղված ճակատագրեր ազատազրկված վայրերում: Պետությունը, որը օրենքի ուժով պատասխանատու է դատական սխալի նկատմամբ, այնպես է խուսափում դատական սխալ բառից և ցմահ ազատազրկված եղբայրներից և քույրերից, ինչպես 19-րդ դարում սարսափում էին բորոտներից: Բայց այնտեղ գտնվում են մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները, ովքեր հանիրավի դատապարտված են: Ազատազրկման վայրերում կա x կոնտինգենտ, ովքեր դատապարտված են հանիրավի»,-նշեց Բաղդասարյանը:

Նա նշում է, որ նոր երևան եկած հանգամանքներ հարուցելը պետք է լինի պարտավորություն իշխանության համար և իրավունք փաստաբանի համար, սակայն Հայաստանում հակառակն է գործում:

«Մենք ենք գոռում, գոչում հարգելի իշխանությանը, որ միջազգային փորձագետը Մհեր Ենոքյանի գործով տվել է փորձագիտական եզրակացություն, ըստ որի Մհեր Ենոքյանը չի եղել հանցանք կատարող անձը և պետական լիազոր մարմնին հորդորում է պարզապես քննել, զննել նոր երևան եկած հանգամանքները: Բայց միևնույն է Հայաստանում չկա նախադեպ»,-հավելեց Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հաջորդ դատական նիստն է, որը կանցկացվի Նուբարաշեն ՔԿՀ-ում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել
Ամենադիտված