Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ «Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն Սիմոնյան Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ» Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ 

Անկախ հանձնաժողովը հաստատել է. փաստաբանի մահը վրա է հասել նվազագույնը մեկ, առավելագույնը երկու հարվածից

Իրավունք

Արդեն երկու տարի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ ըստ մեղադրանքի Սամվել Դիլոյանի, Արեն և Արտակ Վերանյանների՝ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով քրեական գործի դատաքննությամբ ապացուցվել է, որ հանգուցյալ փաստաբան Սամվել Շարբաթյանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ, դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին քաշքշուկի ընթացքում: Այս հանգամանքը հաստատվել է նաև գործում առկա երկու դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից առաջինով, ըստ որի՝ տուժողի մահը վրա է հասել մեկ հարվածի հետևանքով:

Դատաբժշկական հանձնաժողովը երկրորդ եզրակացությամբ բացառել է մահվան առաջացումը մեկ հարվածից կամ մեկ ներգործությունից՝ նշելով, որ տուժողի մարմնի վրա հարվածները բազմակի են եղել՝ նման հետևության հանգելով բացառապես անորակ, ոչ մասնագետի կողմից արված և անհայտ ծագման լուսանկարներով, որոնք, անհասկանալի է ընդհանրապես, ինչպես են հայտնվել փորձագետների մոտ:

Գործում առկա այս երկու՝ դատաբժշկական և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից բացի՝ դատարանի՝ անցյալ տարվա նոյեմբերի որոշմամբ նշանակվել էր լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Չնայած մեղադրողի միջնորդությանը՝ դատարանը մերժել էր այս փորձաքննության հանձնաժողովի կազմում ընդգրկել երկրորդ՝ հանձնաժողովային փորձաքննությունն իրականացրած՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին՝ հաշվի առնելով նրանց միջև առկա տարաձայնությունները, նաև պաշտպանական կողմի մտահոգությունները՝ այս փորձաքննության կատարումից նրանց անպայման զերծ պահելու վերաբերյալ: Դատարանի որոշման հիման վրա և առողջապահության նախարարի հրամանով հաստատվել էր լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմը՝ անկախ փորձագետներ Գ. Հարությունյանի, Ռ. Ֆանարջյանի և Մ. Եղունյանի մասնակցությամբ: Վերջիններս դատարանի որոշմամբ ճանաչվել էին փորձագետներ, որոնց վերաբերյալ բացարկ չէին հայտնել նաև մեղադրող դատախազները: Եվ մինչ կողմերն սպասում են փորձաքննության կատարմանը, դատախազությունն, ապօրինաբար միջամտելով դատարանի գործունեությանը, կամայականորեն լրացում կատարելով առողջապահության նախարարի՝ փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին արդեն կայացրած հրամանի մեջ, փորձաքննության հանձնաժողովի կազմում դարձյալ ընդգրկվեց նույն՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Պաշտպանական կողմն առարկեց այս գործողությունների դեմ՝ փաստելով, որ մեղադրանքի կողմն ամեն գնով ջանում է նշված ՊՈԱԿ-ից փորձագետ «խցկել» հանձնաժողովի կազմում, որ կարողանա «պահել» իր նախկին եզրակացությունը, և որ նշված ՊՈԱԿ-ից որևէ մասնագետ չի կարող որպես անկախ փորձագետ մասնակցել առաջիկա փորձաքննությանը, քանի որ այդ կազմակերպության անմիջական ղեկավարն այս գործով արդեն կազմել է մեկ անհիմն, չպատճառաբանված և կեղծ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն: Բայց դատավորը, տեղի տալով դատախազության ճնշմանը, հանձնաժողովի կազմը հաստատելու մասին իր կայացրած որոշումից 4 ամիս անց նոր կազմ նշանակեց և փորձագետ ճանաչեց նաև դատախազության թեկնածուներին՝ նշված ՊՈԱԿ-ից: Այս ապօրինությանը ԼՈՒՐԵՐ.com-ը մանրամասն անդրադարձել է իր նախորդ հրապարակումներում:

Մինչ գործը լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննության ուղարկելը պաշտպանական կողմը, չնայած դատախազության ճնշումներին, ևս մի քանի՝ օբյեկտիվ եզրակացության հանգելու համար անհրաժեշտ հարց առաջադրեց հանձնաժողովին: Մասնավորապես՝ Շարբաթյանի դեմքի առաջային հատվածում՝ աչքերի շրջանում, առկա վնասվածքներն ակնոցի համախտանի՞շ են, թե՞ ոչ, կարո՞ղ էին առաջանալ մեկ ներգործության արդյունքում, քանի որ դատարանում հարցաքննված՝ առաջին եզրակացությունը կազմած փորձագետները նշել են, որ միանշանակ այդ համախտանիշն է, երկրորդ եզրակացության փորձագետները՝ բացառել: Եզրակացություններից երկրորդում նկարագրված են ավել մարմնական վնասվածքներ, որոնք չկան սկզբնական եզրակացությունում և արձանագրություններում, երկրորդում էլ՝ հետազոտական մասում չկան, հայտնվել են միայն հետևություններում և ընդամենը թվարկվել, որևէ նկարագիր չկա: Երկրորդ փորձագետը, նկարներ մատնանշելով, արյունազեղումներ ու արյունահավաքներ էր նկարագրել, որոնք չկան առաջին եզրակացությունում: Անկախ փորձագետներից խնդրել էին բացատրել՝ որո՞նք են այդ լրացուցիչ մարմնական վնասվածքների հատկանիշները, ինչի՞ հիման վրա և ի՞նչ մեթոդով են որոշվել դրանց առկայությունը և վերը նշված մյուս հանգամանքները:

Ստացվել է լրացուցիչ հանձնաժողովային (երրորդ) փորձաքննության եզրակացությունը՝ հետևյալ եզրահանգումներով. «Շարբաթյանի զույգ աչքերի արյունահավաքների առաջացումը արտափքումների ձևով բնորոշ է ծանր գանգուղեղային վնասվածքների ժամանակ գանգի հիմի առաջնային գանգափոսի կոտրվածքներին և բժշկության մեջ կոչվում է ակնոցների համախտանիշ: Առկա է եղել քիմքի շրջանում արյունազեղում, զույգ աչքերի կոպերի արյունազեղումներ և արյունահավաքներ, գլխուղեղի արյունահավաքներ, որոնք առաջացել են գանգուղեղային վնասվածի հետևանքով: Ընդ որում գլխուղեղի ճակատային և ծոծրակային բլթերում նկարագրված արյունազեղումները գանգի ոսկրերից առաջնային գանգափոսի աջից և քթի ոսկրային կոտրվածքները իրենց տեղակայություններով, բնույթով և համակցությամբ բնորոշ են և առաջացել են դեմքի միջհոնքային շրջանում և ձախ ակնակապիճային շրջանում սահմանափակ մակերես ունեցող բութ առարկայի առնվազն մեկ, առավելագույնը երկու ներգործության արդյունքում, ընդ որում ոչ թե կոնտակտային բնույթի, այլ հարվածային: Եվ այդպիսիք ինչպես առանձին վերցրած, այնպես էլ միասին, ունեն առողջությանը ծանր վնասի պատճառման հատկանիշներ՝ որպես կյանքին վտանգ սպառնացող, որոնք մահվան հետ և միասին, և առանձին-առանձին վերցված՝ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ: Այսինքն՝ Շարբաթյանի գլխուղեղի տրավամատիկ բնույթի փոփոխությունները, որոնք պատճառ են հանդիսացել մահվան, պայմանավորված են վերը նշված մեխանիզմի պայմաններում առաջանալուն»:

Հանձնաժողովը նշել է, որ ընդհանրապես ֆոտոլուսանկարումը կարող է օգտագործվել որպես հավելյալ մեթոդ՝ լրացնելու, հաստատելու փորձագետի եզրակացությունը, բայց ֆոտոլուսանկարներն ապացուցողական նշանակություն ունենալ չեն կարող, քանի որ առանձին վերցված միայն դրանցով հնարավոր չէ որոշել վնասվածքի բնույթը, առավել ևս երբ կատարված են ոչ պրոֆեսիոնալ ֆոտոապարատով: Դիակների դատաբժշկական փորձաքննության ընթացքում միակ հավաստի, գիտականորեն հիմնավոր մեթոդը, որ հաստատում է հյուսվածքների և օրգանների փոփոխությունները, օրենքով ամրագրված բժշկական փաստաթուղթն է՝ փորձագետի եզրակացությունը: Ուստի՝ տվյալ փորձաքննությանը ներկայացված ֆոտոլուսանկարներն ուսումնասիրության հավաստի օբյեկտներ չեն, և դրանց պատկերները հիմք ընդունել որպես մարմնական վնասվածքներ՝ հնարավոր չէ: Բացի այդ, նշված պարագայում եթե անգամ լուսանկարների վրա դիակի դեմքի շրջանում երևացող ժապավենաձև ուղղաձիգ պատկերները միմյանց զուգահեռ տեղակայություններով դիտարկվեին մարմնական որևէ վնասվածք, օրինակ արյունազեղում, քերծվածք կամ ճանկռվածք, որոնք պատճառված լինեին մինչև մահը, այդպիսիք չէին կարող գտնվել որևէ պատճառական կապի մեջ Շարբաթյանի մահվան հետ, քանի որ դրանց տեղակայությունները, արտահայտության աստիճանները չէին կարող առաջացնել այն փոփոխությունները, որոնք հայտնաբերվել, արձանագրվել և հանդիսացել են մահվան պատճառ:

Սույն եզրակացությունը ստորագրել են անկախ փորձագետներ Գ. Հարությունյանը, Ռ. Ֆանարջյանն ու Մ. Եղունյանը, մինչդեռ դատարանի որոշման պահանջների ակնհայտ խախտումով, գլխավոր դատախազի տեղակալի ապօրինի միջնորդությամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկված փորձագետներ Ս. Օլեյանն ու Կ. Մխիթարյանը չեն ստորագրել այն և նույն եզրակացության մեջ այլ եզրակացություն են զետեղել՝ որոշակի տարբերություններով վերահաստատելով իրենց ղեկավարի՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի կարծիքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել
Ամենադիտված