Ոստիկանությունը հայտնաբերել է ՌԴ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզվողների
Իրավունք
ՀՀ ոստիկանությունը Հայաստանում հայտնաբերել է ՌԴ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով երկու հետախուզվողների:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արտաշատ քաղաքի Շահո ւմյան փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արայիկ Վ.-ն, որը 2014 թ. օգոստոսի 17-ից ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի «Ա» կետի /կողոպուտ/ մեղադրանքով:
Բացի այդ, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժանմունք է ներկայացել 1987 թ. ծնված Վահե Ղ.-ն, որը մայիսի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս/ մեղադրանքով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին