Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ Հայաստանը փորձում է օգտվել և՛ ԵՄ-ից, և՛ ԵԱՏՄ-ից․ Զախարովա «Մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն»․ Փաշինյանը՝ Քոչարյանի գործի մասին Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ․ Զախարովա Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. Փաշինյան Գագիկ Խաչատրյանի գործը ձգձգած դատավորի և նրա ընտանիքի ունեցվածքը պետք է ստուգել․ Փաշինյան Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն «Եթե գիտեիք, որ գալու էին, երեխեքին խի՞ մյուս տատիկ-պապիկի տուն չէիք ուղարկում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ տեղում է 6 մարտական հաշվարկ Գազ չի լինի․ հասցեներ Կառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում Վարդանյանի ընտրության արդյունքները Հակամարտության շարունակությունը Զելենսկու իշխանությունը պահպանելու միակ միջոցն է. Զախարովա 

Գորիկ Հակոբյանը՝ Շանթ Հարությունյանի պահանջի մասին

Իրավունք

2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի՝ նա իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում, զրպարտություն է և հարված ՀՀ ազգային անվտանգության համակարգի և պետության հեղինակությանը: Այս մասին նշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում, որում անդրադարձ է կատարվել նաև Շանթ Հարությունյանի կողմից ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ցանկությանը:

- Պարոն Հակոբյան, վերջին օրերին լրատվամիջոցներում քննարկվում է 2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ով իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում՝ դրանցում մեղադրելով ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին:

- Նման հայտարարության տարածումը և արծարծումը լրատվամիջոցներում լրացուցիչ փաստարկ է հօգուտ այն բանի, որ ՀՀ-ում խոսքի ազատությունը կայացած իրողություն է: Բայց խոսքի ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն և գիտակցական վերաբերմունք է պահանջում: Այն ոչ մեկին, մանավանդ իրեն քաղաքական գործիչ համարող անձին, իրավունք չի տալիս էժանագին քաղաքական վարկանիշ ձեռք բերելու համար զրպարտանքներ ներկայացնել Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպային, դրանով իսկ փորձելով հարվածել ոչ միայն երկարամյա անբասիր աշխատանքային փորձառություն և հեղինակություն ունեցող պաշտոնյային, այլև ուղղակիորեն՝ ՀՀ ազգային անվտանգության համակարգի և պետության հեղինակությանը:

-Շանթ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին մեղադրում է միաժամանակ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը:

-Սա տարածված և պարզունակ քաղաքական տեխնոլոգիա է, որին բանտարկյալն արդեն մի քանի անգամ դիմել է: Համոզված եմ, որ որևէ մեկը լրջորեն չի վերաբերվում այս «մեղադրանքներին»: Փոխարենը հայտարարությունը կարող է ծառայել միայն մի նպատակի: Այն միջոց է հանրությանը հիշեցնելու իր գոյության մասին, արհեստականորեն մեծացնելու իր անձի նշանակությունը՝ հասցնելով հիրավի միջազգային դերակատարության և մասշտաբների: Պատկերացրեք՝ ով է բանտարկյալը, որ նրա գոյությունը «վտանգ է ներկայացնում» ՀՀ ԱԱԾ-ի համար, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը սպառնում է կազմակերպել նրա ֆիզիկական ոչնչացման օպերացիան: Սա անհեթեթ բարբաջանք է, հիվանդ երևակայության արգասիք և կրկնում եմ՝ ՀՀ ԱԱԾ-ն վարկաբեկելու փորձ: Վստահ եմ՝ այս «հնարքը» հակառակ ազդեցություն ունեցավ. բացահայտեց նրա իրական էությունը և նպատակները: Ընդհանրապես, նման պահվածքը պետք է ազդանշան լինի թե՛ իր համակիրների և թե՛ լայն հասարակայնության համար: Ազգային գաղափարներով հանդես եկող անձնավորությունը, պատրաստ է իր քաղաքական իմիջի համար խաղարկել սեփական երկրի հեղինակութունը: Միաժամանակ ինձ համար տարօրինակ է, որ որոշ լրատվամիջոցներ նման անհեթեթ հայտարարությունները չափազանց մեծ ուշադրության են արժանացնում՝ ակամայից ջուր լցնելով ՀՀ անվտանգության հիմքերը պաշտպանող պետական կարևորագույն կառույցներից մեկը վարկաբեկելու փորձ կատարողների ջրաղացին:

-Ձեր խոսքում նշեցիք, որ Շանթ Հարությունյանն առաջին անգամը չէ, որ նմանատիպ հայտարարություններով է հանդես գալիս:

-Այո, 2013 թվականից ի վեր նա մի քանի անգամ հայտարարություններ է ներկայացրել իր անձի անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Սկզբում դիմումներ էր հղում Արզուման Հարությունյանին՝ նրանից անձնական երաշխիքներ պահանջելով իր և որդու կյանքի անվտանգության համար: Այնուհետև անցավ մեղադրանքների՝ հայտարարելով, որ Արզուման Հարությունյանը կատարում է ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների առաջադրանքները, ըստ էության, ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալին մեղադրելով հայրենիքի դավաճանության մեջ: Ընդ որում, ամեն անգամ նրա հրաժարվում էր որևէ բացատրություն և որևէ տեղեկատվություն տրամադրել իր մեղադրանքները հիմնավորելու համար: Մի որոշ ժամանակ լռեց և տպավորություն ստեղծվեց, որ գիտակցել է իր վարքագծի անհեթեթությունը: Բայց սա սոսկ ժամանակավոր դադար էր:

Ցանկանում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր անգամ ՀՀ արդարադատության նախարարության, դատախազության, ԱԱԾ մարմինների կողմից ստուգումներ են իրականացվել, որոնք չեն հայտնաբերել նման սպառնալիքների իրական հիմքեր: Նման հայտարարությունների հաճախականությունը տպավորություն է ստեղծում, որ նա տառապում է հետապնդման մոլուցքով:

-Այնուամենայնիվ, Շանթ Հարությունյանն իր անձին սպառնացող վտանգը վերացած չի համարում և հանդիպում է պահանջում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

-Նման հանդիպումների համար չկան առաջին հերթին իրավական հիմքեր: Կալանավորի հայտարարությունները նման մակարդակի հանդիպումների պատրվակ չեն կարող լինել: Անձի անվտանգության սպառնալիքների քննությամբ զբաղվում են համապատասխան ստորաբաժանումները: Համոզված եմ, որ բանտարկյալն ինքը քաջ գիտակցում է այս իրողությունը, և նշյալ պահանջը սոսկ սեփական անձի շուրջ առաջացած աղմուկը պահպանելու հերթական հնարք է, և միգուցե չի ընկալում, որ նման անհեթեթ հայտարարությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության սուտ մատնության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբՀայաստանը փորձում է օգտվել և՛ ԵՄ-ից, և՛ ԵԱՏՄ-ից․ ԶախարովաԲժիշկը նշել է 35 տարեկանից հետո հղիության առավելությունները«Մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն»․ Փաշինյանը՝ Քոչարյանի գործի մասինՌուսաստանը չի կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ․ ԶախարովաԿրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի հնարավորությունըՌադայի պատգամավորը կոշտ հայտարարություն է արել Զելենսկու՝ Զապորոժիե այցից հետո Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. ՓաշինյանՉինաստանը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան քայլերովԳագիկ Խաչատրյանի գործը ձգձգած դատավորի և նրա ընտանիքի ունեցվածքը պետք է ստուգել․ ՓաշինյանՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն«Եթե գիտեիք, որ գալու էին, երեխեքին խի՞ մյուս տատիկ-պապիկի տուն չէիք ուղարկում»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՔոչարյանինԶախարովան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային մեղադրել է Ռուսաստանում ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջԽոշոր հրդեհ՝ Երևանում․ տեղում է 6 մարտական հաշվարկՊենտագոնը պատրաստում է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման վերանայման մի քանի տարբերակՀայտնի է դարձել զինծառայողի ավտոմեքենայի պայթյունի նախնական պատճառըԳազ չի լինի․ հասցեներԿառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում Վարդանյանի ընտրության արդյունքներըՀակամարտության շարունակությունը Զելենսկու իշխանությունը պահպանելու միակ միջոցն է. ԶախարովաՄեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբՆարիշկինը հաստատել է Մոսկվայում ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպումըԱրփինե Դավոյանը ստում է․ Թալինի հոգևոր հոր բնակարանը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն․ Արա ԶոհրաբյանՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԹրամփը ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարել«Թալինի լիմոնադի» արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ արտադրությունը կասեցվել է Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի այցը ՄոսկվաՓաշինյան․ Արտահանման ոլորտում խնդիրներ կան, բայց տնտեսությունը հարմարվում էՓաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ) Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքըՀայաստանում յոթ ընկերություններ ազատվել են մաքսատուրքերից Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿՎեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ «Խաղահրապարակը խաղաղության նշան է»․ Փաշինյանը՝ սահմանամերձ Ներքին Հանդի մասինԿառավարությունը 1,255 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանըԵրևանի քաղաքապետարանի երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից«Երևանում, Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային». ՓաշինյանՀարազատը պնդում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 կալանավորի են ծեծել․ մեկը ԲԿ-ում է, մյուսները՝ պատժախցում Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Մոսկվային զգուշացվել է՝ չհարձակվել Բալթյան երկրների վրաՆեթանյահուի որդին լրագրողի դեմ քրեական հետաքննություն սկսելու պահանջ է ներկայացրելԵրերույքի տաճարում հնավայր-թանգարան ենք հիմնադրում. վարչապետ Նախարարին ներկայացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կատարված աշխատանքների ընթացքը Չինաստանը ներկայացրել է անձնական թռչող հարթակ՝ առանց օդաչուի լիցենզիայիՓաշինյանի որոշմամբ նոր նշանակում է եղել Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի հարազատներինՄարմարաշենում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սպասվում են անձրևներ ու ամպրոպներ․ ջերմաստիճանը կնվազի
Ամենադիտված