Չարլսթոնի եկեղեցում հրաձգության մեջ կասկածյալին մեղադրանք է ներկայացվել
Իրավունք
Հարավային Կարոլինայի Չարսլթոն քաղաքի երեկեցիներից մեկում ինը հոգու սպանության գործում կասկածվող և անօրինական զենքի պահպանման համար ձերբակալված Դիլան Ռուֆին ներկայացվել է մեղադրանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Դիլան Ռուֆի՝ գրավի դիմաց կալանքից ազատ արձակման վերաբերյալ լսումները տեղի կունենան Հարավային Կարոլինայում:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 17-ի երեկոյան: Բոլոր զոհերը աֆրոամերիկացիներ են, և ԱՄՆ արդարադատության նախարարությունը հարուցել է միջռասայական ատելության հողի վրա կատարված սպանության վերաբերյալ գործ: Սակայն ,կասկածյալը հերքում է իր մեղքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել է լուսանկար, որտեղ Դիլան Ռուֆը կրում է Հարավային Աֆրիկայի ապարտեիդի ժամանակաշրջանի դրոշը, որը կիրառում են «սպիտակների գերազացության» կողմնակիցները:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին