Քանաքեռցի Տույի դեմ քրգործ հարուցվեց. վերջինս ձերբակալված է
Իրավունք
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու պահելու դեպքի առթիվ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական քննության նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:
Ոստիկանության բաժնից ստացած նյութերի հիման վրա՝ 2015 թվականի հուլիսի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը Ա.Ղազարյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին