Հնդկաստանի քաղաքացուն պատկանող ընկերությունից գողություն է կատարվել
Իրավունք
Հնդկաստանի քաղաքացի, 1973 թ. ծնված Պարվեզ Խ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6/6 հասցեում գտնվող իր ՍՊԸ-ի բաց պատուհանից անհայտ անձը կամ անձինք մուտք է գործել և պահարանից գողացել 85 հազար դրամ:
ՀՀ ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով բնակարանից բերման են ենթարկել 1989 թվականի ծնված Հրանտ Ղ.-ին, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն առգրավված է:
Քննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին