«Ժողովուրդ». Ալրաղացի Լյովիկին տուգանել են
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրել է. «ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի' Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը կրկին տուգանվել է:
«Ժողովուրդ»-ը հունիսի 10-ին գրել էր, որ վերջինիս պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ի անունով Հայաստան էին ներմուծվել 18 հազար 820 կգ կենդանի խոզեր, որոնց մաքսային հայտարարագրերը ժամանակին չներկայացնելու համար ընկերությունը տուգանվել էր 50 հազար դրամի չափով:
Պարզվում է՝ նույն ընկերությունը կրկին ապրանք է ներմուծել, այս անգամ արդեն 16 հազ. 640 կգ քանակով,սակայն, ինչպես նախորդ անգամ, մաքսային հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացվել մաքսային ծառայությանը: Արդյունքում, նշված ՓԲԸ-ի տնօրեն Յուլիա Սարգսյանը կրկին տուգանվել է 50 հազար դրամի չափով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել