Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ Սա նախընտրական քարոզի քողարկված ձև է որոշ կուսակցությունների վարկաբեկելու համար 457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալության տալու գործընթացում խախտումներ են եղել Այս կամուրջն առաջինը թիրախավորվեց ԱՄՆ-ի կողմից․ Մելիքյանի մեկնաբանությունը՝ հետպատերազմյան Իրանից Որևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմը Ինչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Ի՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքում Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ղազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. Վարդևանյան 

Խոսրով Հարությունյանը մատնանշում է Սահմանադրության նոր նախագծի առանձնահատկությունները

Քաղաքական

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը դրական է գնահատում Սահմանադրության նոր նախագծի նախնական տարբերակը, որում նա նկատում է մի շարք կարևոր առանձնահատկություններ և նորություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը ներկայացրեց այդ առանձնահատկությունները և իր համար ընդունելի նորությունները:

«Սահմանադրության նոր նախագծով փորձ է արվում առաջին անգամ հստակեցնել հանրային իշխանության պատասխանատու դերակատարումը հանրային կյանքում: Այսինքն, եթե մենք նախկինում խոսում էինք մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին և ասում էինք, որ պետությունը կաշկանդված է դրանցով, այսօր մենք արդեն արձանագրում ենք, որ մարդու իրավունքներով և հիմնարար ազատություններով կաշկանդված է հանրային իշխանությունը: Այսինքն, ոչ թե վերացական պետությունը, այլ իշխանությունը: Սա շատ կարևոր դևույթ է, որ ամրագրված է նախագծի նախնական տարբերակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ նախագծի հենց առաջին գլխում ամրագրվում է, որ իշխանությունը պարտավորություն է, ինչը ևս շատ կարևոր առանձնահատկություն է: «Համաձայնեք, որ մեզանում շատ տարածված է ասել, որ իշխանությունն առաջին հերթին իրավունք է, մինչդեռ իրականում իշխանությունը հանրային կյանքի կազմակերպման հարցում ժողովրդի առջև ուղղակի պարտավորություն է, ապա նոր այդ պարտավորության ադեկվատ իրականացման լիազորություն կամ իրավունք: Սա նույնպես շատ կարևոր թեզ է»,- ընդգծեց Հարությունյանը:

Պատգամավորը կարևորում է նաև նախագծում սոցիալական պետություն հասկացության հետ կապված մեկնաբանությունները: Նրա խոսքով՝ շատերի մոտ սոցիալական պետությունն ասոցացվում է սոցիալիստական պետություն հասկացության հետ, և սոցիալական պետությանը վերագրվում է հիմնականում սոցիալական աջակցության ապահովման թեզը, մինչդեռ աշխարհում շատ երկրներ իրենց չեն հռչակում սոցիալական պետություն, սակայն դա չի նշանակում, որ նրանք հրաժարվում են սոցիալական աջակցության պետական քաղաքականությունից: «Սոցիալական պետության առանձնահատկությունը Սահմանադրության նոր նախագծով շատ էական է: Այն է՝ այդ պետության հիմքում ընկնելու է սոցիալական, շուկայական տնտեսական համակարգը՝ ազատ մրցակցություն և ապրանքների և ծառայությունների առաջարկ-պահանջարկի արդյունավետ գնագոյացում: Սա էլ շատ էական է: Ընդ որում, պետք է նշել, որ սրա գլխավոր պատասխանատուն էլ հանրային իշխանությունն է»,- ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը Սահմանադրության նոր նախագծում նաև որոշակի նորություններ է նկատել: «Մասնավորապես, նորություն է այն, որ պետական կառավարման համակարգում առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում ավելի երաշխավորել իշխանությունների տարանջատման սկզբունքը: Բանն այն է, որ մարդկության պատմությունը, միջազգային փորձն աներկբա փաստում է, որ այն հասարակությունները, որտեղ հաջողվել է արդյունավետ իրացնել իշխանությունների տարանջատման սկզբունքը, նրանք արձանագրել են սոցիալական և տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշները: Դրանք արևմտյան Եվրոպայի զարգացած երկրներն են»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նկատում է նաև, որ նոր նախագծով պետական կառավարման համակարգի խորհրդարանական մոդելին անցումը մեծացնում է կուսակցությունների պատասխանատվությունը հանրության նկատմամբ: Նրա խոսքով՝ այս դեպքում արդեն հարկավոր կլինի լուրջ ուշադրություն դարձնել կուսակցական ժողովրդավարությանը, քանի որ, չունենալով ներքին ժողովրդավարություն, չի կարող կուսակցությունը հանրային կյանքում ժողովրդավարական գաղափարներ քարոզել: «Կարևոր նշանակություն ունի այն, որ նոր նախագծով կառավարության կազմում առանձնանում են ոչ միայն վարչապետն ու նախարարները, այլ նաև փոխվարչապետերը: Սա հենց այն դրույթներից մեկն է, որ մենք առաջարկել էինք, և որը տեղ է գտել Սահմանադրության նախագծում: Շատ էական եմ համարում այն հանգամանքը, որ Ազգային ժողովը կառավարության գործունեությունը վերահսկելու և դրա վրա ազդելու լուրջ լծակներ է ստանալու, ինչը բնորոշ է ժողովրդավարական համակարգին»,- ընդգծեց Հարությունայնը:

Պատգամավորը նորություն է համարում այն, որ եթե գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովն իրավունք ունի անվստահություն հայտնել կառավարությանն ամբողջությամբ, ապա առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է տրվում անվստահություն հայտնել կառավարության առանձին անդամների:

Նա չհամաձայնեց հնչող տեսակետների հետ, թե պատերազմական իրավիճակում գտնվող երկրների համար խորհրդարանական համակարգը ռիսկային է՝ բերելով Իսրայելի օրինակը: Պատգամավորը նշեց, որ պատերազմական կամ ռազմական սպառնալիքի պայմաններում կարևոր է սահմանադրականորեն քաղաքական ադեկվատ որոշումներ կայացնելու ինստիտուտների առկայությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակՍա նախընտրական քարոզի քողարկված ձև է որոշ կուսակցությունների վարկաբեկելու համար457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալության տալու գործընթացում խախտումներ են եղելԱյս կամուրջն առաջինը թիրախավորվեց ԱՄՆ-ի կողմից․ Մելիքյանի մեկնաբանությունը՝ հետպատերազմյան ԻրանիցՈրևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմըԻնչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքիցԻրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNNԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանըԻ՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքումԳործը իշխանության վախերի մասն է. Դավիթ ՂազինյանՂազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. ՎարդևանյանՖրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներինԸնդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանինՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցըՊետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհումԸնդդիմությունը չկա, ինչ սիրո ու համերաշխության մթնոլորտ է. Ալեն ՍիմոնյանՊԵԿ-ը հայտնաբերել է 278 խախտում և ավելի քան 121 մլն դրամի տուգանք կիրառել Փորձնակները կվարձատրվեն, նրանց ստաժը հաշվի կառնվի հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքումՆիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ՌուսաստանՀակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերըԵվրամիությունը քննարկում է հայկական արտահանումը փրկելու ուղիներըԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համարԿուզեի ընդդիմադիրների դեմքի արտահայտությունը տեսնեի, 9 տարբեր համայնքներ ենք խոշորացնում. ԽուդաթյանՄի դիմում էլ մենք ստորագրեցինք. Ալեն Սիմոնյանն ու նշանածը ստորագրել են ամուսնության պետական գրանցման փաստաթուղթըՆախագծով միասնականացվում են ավանդական և էլեկտրոնային ՀԴՄ-ների կանոններըԱԱ-2026․ Մեսսիի պատմական հեթ-տրիկը և աշխարհի չեմպիոնի վստահ մեկնարկըՓոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետԱրամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվելԱյսօր հայրերի օրն է. պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու. Ալեն ՍիմոնյանՖրանսիայի հրապարակում վթար է եղել. մոպեդավարը հոսպիտալացվել էՀայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ ՍուրենյանցԳազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 17-ի դրությամբԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՓամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը«Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ ԱբրահամյանՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. նա կներկայացնի կառավարության կատարողականը«Հրապարակ»․ Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում«Իրավունք». Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհումԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ»129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ«Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» «Հրապարակ»․ Փարսյանը հուսախաբ է եղել Չրի վտանգավոր հատկությունները. ինչու է պետք պահպանել չափավորությունը7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն առավոտյան
Ամենադիտված