«Յուվենտուսն» ու «Բավարիան» համաձայնության եկան
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը տեղափոխվում է Մյունխենի «Բավարիա»:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, կողմերը համաձայնության են եկել 37 մլն եվրոյի դիմաց:
Թուրինցիները բոնուսները կստանան, եթե Վիդալն ամրապնդվի մյունխենյան ակումբի հիմնական կազմում:
Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ:
Գերմանիայի չեմպիոնների և Ամերիկայի գավաթակրի միջև պայմանագիրը կգործի 4 տարի՝ տարեկան 6,5 մլն եվրո աշխատավարձով:
28-ամյա ֆուտբոլիստն անցյալ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 45 խաղի, հեղինակել 8 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ