Ոստիկանությունը հուլիսի 21-ին Skype-ով կապ կհաստատի քաղաքացիների հետ
Իրավունք
Արտերկրի մեր հայրենակիցները հուլիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 11-13-ն Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարցեր կարելի է ուղղել, մասնավորպես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության Skype-ի հասցեն է Armenian Police: Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին