«Օմեգա» գիշերային ակումբում ծեծի են ենթարկել Իրանի մի քաղաքացու
Իրավունք
«Օմեգա» գիշերային ակումբում ծեծի են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության 46-ամյա մի քաղաքացու: Այս տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական վարչությունից:
Ծեծի ենթարկված քաղաքացուն տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց:
«Օմեգա» գիշերային ակումբի կառավարիչը ոստիկանությանը հայտնել է, որ իրենց պարսիկ հաճախորդը վիճաբանել է իրենց հետ և աստիճաններից ընկել:
Ավելի ուշ արդեն պարզվել է, որ «Օմեգայի» անվտանգության աշխատակիցն է հաճախորդին ծեծել և կոտրել ձեռքը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար