ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին
Իրավունք
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մասիսի քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել միջազգային հետախուզման մեջ գտնվող, նույն քաղաքի բնակիչ, 1967 թվականին ծնված Մարտին Բարսեղյանին: Բարսեղյանը 2015 թվականի հունիսի 27-ից հետախուզվում էր Բուլղարիայի իրավապահ մարմինների կողմից: Նա մեղադրվում էր Բուլղարիայի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 54-րդ մասով' սպանություն հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել էր կալանքը:
Մարտին Բարսեղյանը ձերբակալվել և ուղարկվել է Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին