Բուդաղյանների փաստաբանը առաջիկա դատական նիստից որոշում է անկնկալում
Իրավունք
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի հերթական դատական նիստը նախատեսված է օգոստոսի 12-ին: Մինչ այդ' օգոստոսի 6-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարում շարունակվելու է քննարկվել երեք բողոք մեկ վարույթում, որ նե րկայացրել է Բուդաղյանների փաստաբանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
«2013թ. հունիսի մեկին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կայացած դեպքի քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են: Դրանք չեն ավարտվել, ավելի ակտիվ փուլում են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Հայկ Ալումյանը: Նրա խոսքով' օգոստոսի 6-ին կքննվի Սուրիկ Խաչատրյանի որդու' Տիգրան Խաչատրյանի և օգնական' Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու որոշումների դեմ բողոքը: «Հավանաբար, այդ օրը որոշում կկայացվի: Օգոսոտսի 12-ի դատական նիստը 2013-ի դեպքերի մասով է, մեղ ադրվում է Արտակ Բուդաղյանը, պաշտպանական ճառերն են հնչելու»,-նշեց փաստաբանը: Նա հայտնեց, որ իր՝ որպես Բուդաղյանների փաստաբանի խնդիրն է ցույց տալ, որ ոչ մի լեգիտիմ նպատակ չեն ունեցել Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը, երբ կրակել են Բուդաղյանների վրա:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին