Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ «Խաղահրապարակը խաղաղության նշան է»․ Փաշինյանը՝ սահմանամերձ Ներքին Հանդի մասին Կառավարությունը 1,255 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը Երևանի քաղաքապետարանի երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից «Երևանում, Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային». Փաշինյան Հարազատը պնդում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 կալանավորի են ծեծել․ մեկը ԲԿ-ում է, մյուսները՝ պատժախցում Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Մոսկվային զգուշացվել է՝ չհարձակվել Բալթյան երկրների վրա Նեթանյահուի որդին լրագրողի դեմ քրեական հետաքննություն սկսելու պահանջ է ներկայացրել Երերույքի տաճարում հնավայր-թանգարան ենք հիմնադրում. վարչապետ Նախարարին ներկայացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կատարված աշխատանքների ընթացքը Չինաստանը ներկայացրել է անձնական թռչող հարթակ՝ առանց օդաչուի լիցենզիայի 

Հարկային տեսուչները փաստաթղթեր են կեղծել

Իրավունք

ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանը, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանը և Հաբեթ Վարդանյանը' մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձինք, կատարել են պաշտոնեական կեղծիք: 

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, մասնավորապես, 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Հարությունյանին պատկանող դեղատուն են այցելել հիշյալ հարկային տեսչության աշխատակիցները և ցույց են տվել 700 դրամ արժողության վիրակապ և խաբեությամբ ներկայացրել, իբր, րոպեներ առաջ այդ վիրակապը գնել է տեսուչ Սմբատ Խաչիկյանը, որի դիմաց, սահմանված կարգով, ՀԴՄ կտրոն չի տրամադրվել:

Նույն պահին Տաթևիկ Հարությունյանը հայտարարել է, որ նման վիրակապ իրենց դեղատանը չի վաճառվում և պահանջել է հրավիրել այն աշխատակցին, ով կատարել է հսկիչ գնումը, սակայն, վերջիններս, իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով, հրաժարվել են և պնդել, որ այն իրենց աշխատակիցն է գնել դեղատնից:

Հ. Վարդանյանը, Գ. Մարգարյանը և Ս. Խաչիկյանը ակնհայտ գիտակցելով, որ Սմբատ Խաչիկյանի կողմից հսկիչ գնում չկատարելու և Տաթևիկ Հարությունյանի կողմից վիրակապ չվաճառելու, խախտում թույլ չտալու պայմաններում իրենք վերջինիս տուգանք նշանակելու որևէ լիազորություն չեն ունեցել, այդուհանդերձ, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները' Տ. Հարությունյանին նշանակել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տուգանք՝ 300 հազար ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ, 2014 թվականի հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 5-ին, 2-ական օրինակից կազմված, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, ստուգման ակտի կեղծ նախագծում և կեղծ ակտում ներառել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իբր, հարկային տեսուչ Սմբատ Խաչիկյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:37-ին, Տաթևիկ Հարությունյանին պատկանող դեղատնից կատարել է հսկիչ գնում: Վերջինս, իբր, գնել է 700 դրամ արժողության վիրակապ, որի դիմաց Տաթևիկ Հարությունյանը ՀԴՄ կտրոն չի տրամադրել, մինչդեռ Սմբատ Խաչիկյանը հիշյալ ժամանակահատվածում գտնվել է այլ վայրում և ընդհանրապես հիշյալ դեղատուն չի գնացել ու հսկիչ գնում չի կատարել:

Այնուհետև Հ. Վարդանյանը և Գ. Մարգարյանը, 2014 թվականի հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 7-ին' միասնական դիտավորությամբ, Տ. Հարությունյանին են հանձնել կեղծ ակտի կազմված նախագիծը և կեղծ ակտը, իսկ դրանց երկրորդ օրինակները կցել են հարկային գործին:

Հաբեթ Վարդանյանի, Գագիկ Մարգարյանի և Սմբատ Խաչիկյանի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման արդյունքում էական վնաս է պատճառվել Տաթևիկ Հարությունյանի իրավունքներին. վերջինիս հանիրավի վերագրվել է հարկային իրավախախտում, ինչպես նաև էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանին, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանին և Հաբեթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հարկային տեսուչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ «Խաղահրապարակը խաղաղության նշան է»․ Փաշինյանը՝ սահմանամերձ Ներքին Հանդի մասինԿառավարությունը 1,255 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանըԵրևանի քաղաքապետարանի երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից«Երևանում, Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային». ՓաշինյանՀարազատը պնդում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 կալանավորի են ծեծել․ մեկը ԲԿ-ում է, մյուսները՝ պատժախցում Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Մոսկվային զգուշացվել է՝ չհարձակվել Բալթյան երկրների վրաՆեթանյահուի որդին լրագրողի դեմ քրեական հետաքննություն սկսելու պահանջ է ներկայացրելԵրերույքի տաճարում հնավայր-թանգարան ենք հիմնադրում. վարչապետ Նախարարին ներկայացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կատարված աշխատանքների ընթացքը Չինաստանը ներկայացրել է անձնական թռչող հարթակ՝ առանց օդաչուի լիցենզիայիՓաշինյանի որոշմամբ նոր նշանակում է եղել Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի հարազատներինՄարմարաշենում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սպասվում են անձրևներ ու ամպրոպներ․ ջերմաստիճանը կնվազիՀայ ըմբիշ Սամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open-ումՀայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանեցին, ՔՊ-ից ձայն չկա․ Տիգրան Աբրահամյան Կիևյան կամրջի վրա 52 համարի ավտոբուսում հրդեհ է բռնկվել․ ուղևորները տարհանվել ենԱմենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փողոցում հայտնաբերված նորածին աղջկա անունը Սոսե Վարդանյան էՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա ԳասպարյանըՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Փաշինյանը կարող էր բարձրացնել ՀԱՊԿ-ի հարցը՝ քննարկման լարվածությունն ավելացնելու համար Օգոստոսի 27-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում «Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին «Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Փաստ». Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը» «Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել «Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը» Ավստրալիան մտահոգված է ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով հրթիռների պակասովՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Գերմանիայի դերը Կիևի վիճահարույց որոշման մեջՖինլանդիայի նախագահը խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում իր դերի մասինՊենտագոնը անվանել է այն երկիրը, որը կարող է առաջ անցնել Միացյալ Նահանգներից տեխնոլոգիական մրցավազքումԳիտնականները հայտնաբերել են նռան անսպասելի ազդեցությունը սրտի վրաԵՄ-ում Ռուսաստանի «հիբրիդային սպառնալիքներին» արձագանքելու միջոց են մտածելՄշակվել է արյան անալիզ, որը գնահատում է յուրաքանչյուր օրգանի կենսաբանական տարիքըՊեսկովը անվանել է Եվրոպայի՝ Ուկրաինայի հետ կապված մեծ սխալըԳիտնականները պարզել են, որ սելֆիները և լուսանկարները խանգարում են ուղեղի հիշողությունները պահպանելու ունակությանըԳինեկոլոգը անվանել է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցները«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Թայվանը պլանավորում է 6,6 միլիարդ դոլարով գնել 210 000 անօդաչու թռչող սարք
Ամենադիտված