Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել 674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա Այգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներ Գերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. Փեզեշքիան Կդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ը Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին 

ՀՔԾ-ում ավարտվել է սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

Իրավունք

Ավարտվել է օբյեկտիվ քննության նպատակով Հատուկ քննչական ծառայություն ուղարկված՝ խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձի գործով նախաքննությունը: Սմբատ Գրիգորյանը 2007 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ճանապարհին, խուլիգանական դրդումներով, փորձել է երկու և ավելի անձանց՝ Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ 2007թ. փետրվարի 7-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Սմբատ Գրիգորյանին խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել, ու վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2014 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Ս. Գրիգորյանը հայտնաբերվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Հիշյալ քրեական գործով մեղադրյալի հայտնաբերվելուց հետո, շուրջ 1 տարի նախաքննությունը կատարվում էր ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի քննչական բաժնում: Այնուհետև գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով' քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սմբատ Գրիգորյանը 2007 թ. հունվարի 31-ին' ժամը 20:00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով երթևեկելիս նկատել է համագյուղացիներ Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին, Վահագն Հակոբյանին: Գառնիկ Սողոմոնյանի կողմից, իբր, իր ուղղությամբ «շեղ հայացք նետելու» պատճառաբանությամբ, մեքենան կանգնեցրել է ճամփեզրին, մոտեցել է վերջինիս և որպես պատրվակ օգտագործելով նշված չնչին առիթը՝վիճաբանության է բռնվել Գառնիկ Սողոմոնյանի հետ:

Վիճաբանության ընթացքում Սմբատ Գրիգորյանը, չբավարարվելով Գառնիկ Սողոմոնյանի և վեճին միջամտած Սերյոժա Գևորգյանի բազմաթիվ պնդումներին, որ իրեն ոչ ոք շեղ չի նայել, նա, ծեծկռտուք հրահրելու և խուլիգանական դրդումներով հիշյալ անձանց սպանելու դիտավորությամբ՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով ապօրինաբար Գառնիկ Սողոմոնյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով հարվածել է նրա կյանքի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դրանից հետո Ս. Գրիգորյանն իր միասնական հանցավոր մտադրության իրականացումն ավարտին հասցնելու միտումով' թիկունքից մոտեցել է Սերյոժա Գևորգյանին և ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նույն գործիքով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:

Սմբատ Գրիգորյանը, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, նույն գործիքով հարվածել է նաև միջադեպը կանխելու փորձ կատարող Վահագն Հակոբյանի մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

Սմբատ Գևորգյանին չի հաջողվել հանցանքն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Սերյոժա Գևորգյանի, Գառնիկ Սողոմոնյանի և Վահագն Հակոբյանի փոխադարձ իրար օգնելուն ուղղված գործողություններով նրանց հաջողվել է խուսափել մահացու հարվածներից և փախուստի դիմել դեպքի վայրից:

Սմբատ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Սմբատ Գրիգորյանի կողմից խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ
Ամենադիտված