«Արթիկ» ՔԿՀ-ում կասեցվել է կասկածելի նյութերի փոխանցումը դատապարտյալին
Իրավունք
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 14-ին' ժամը 14:10-ի սահմաններում, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել ՔԿ հիմնարկի հսկիչ-հետքային գոտին, որի սահմանանիշի հատվածում հայտնաբերել են մեկ հատ 0,5 լիտր տարողությամբ թափանցիկ տարա' պոլիէթիլենային թաղանթով փ աթեթավորված 4 փաթեթներով:
Առաջին փաթեթում առկա է եղել 2,7 գրամ քաշով սև կոշտ, յուրահատուկ հոտով զանգված, երկրորդում' 0,9 գրամ քաշով 6 կլոր դեղահաբ, երրորդում' 6,3 գրամ մանրացված բուսական զանգված և 6 գրամ դարչնագույն բուսական զանգված, իսկ չորորդում' 1,8 գրամ դարչնագույն չորացված և մանրացված զանգված:
Նույն օրը' ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Կ. Հ.-ին հասցեագրված, վերջինիս մոր կողմից բերված հանձնուքում, հայտնաբերել և առգրավել են շաքարավազի հետ խառնած սպիտակ փոշիացված կասկածելի զանգված, ընդհանուրը' 503,5 գրամ քաշով:
Վերոբերյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:
Փաստերի առթիվ կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին