Քաղաքացուն ինտերպոլը հանձնել է Քուվեյթին
Իրավունք
2012 թվականի ապրիլի 26-ին Քուվեյթի պետության իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում էր հայտարարվել 1961 թ. ծնված Ասբեր Բալյանի նկատմամբ' վստահությունը չարաշահելու եղանակով յուրացում կատարելու համար Քուվեյթի պետության իրավասու դատարանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակով:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Ա. Բալյանը 2015 թ. ապրիլի 9-ին հայտնաբերվել էր Երևան քաղաքում և կալանավորվել, ինչից հետո նրան էքստրադիցիայի ենթարկելու ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող նախաէքստրադիցիոն գործընթացի շրջանակներում հետագա համագործակցությունը Ինտերպոլի ուղիներով շարունակվեց արդեն Քուվեյթի պետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ:
Քուվեյթի իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասու մարմիններին ներկայացված միջնորդությունը բավարարելուց հետո, համաձայն այդ երկրի համապատասխան մարմինների հետ ձեռք բերված պայմանավորվածության, Ասբեր Բալյանը օգոստոսի 13-ին հանձնվեց Քուվեյթի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և Երևան-Աբու Դաբի-Քուվեյթ չվերթով տեղափոխվեց Քուվեյթի պետություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին