Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 14 դեպք
Իրավունք
Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 17 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 24-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 17-18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ար ձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության 14, խարդախության 6 և յուրացման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին