Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 7 դեպք
Իրավունք
Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 20-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արտանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 19-ը: Բացահայտվել է գողության 7, խարդախության 5, գույքի դիտավորությամբ ոչնչացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին