Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ 10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից Շրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ Քննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան Հիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ Դանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել է 

«Էյր Արմենիա»-ի տնօրենին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ գործ չի հարուցվի. Դատախազության պարզաբանումը

Իրավունք

Որոշվել է գործ չհարուցել «Էյր Արմենիա»-ի տնօրենին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանի եւ «ԷՅՐ Արմենիա» ընկերության համասեփականատեր Ա. Ավետիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ապահովվելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով վերոնշյալ միջադեպի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում է.

2015թ. օգոստոսի 15-ին' ժամը 19:30-ին, ԵՔՎ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է զանգահարել Իզաբելլա Լեռնիկի Մելքումյանը եւ հայտնել, որ իր ամուսնուն' Արսեն Ավետիսյանին առեւանգել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը եւ գտնվում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Նույն օրը, ժամը 22:30-ին «Արամյանց» ԲԿ-ից հաղորդվել է, որ գանգուղեղային տրավմա, քթի կոտրվածք եւ ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ, քթային արնահոսություն ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Արսեն Վարդգեսի Ավետիսյանը, ով վնասվածք է ստացել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: ՀՀ ոստիկանության Նոր Նորք բաժնի հետաքննիչը ահազանգով մեկնել է բժշկական կենտրոն, կատարել կրիմինալ մատյանի զննություն, միաժամանակ կազմել է Արսեն Ավետիսյանի կողմից հաղորդում եւ բացատրություն տալուց հրաժարվելու մասին արձանագրություն:

2015թ. օգոստոսի 16-ին' Արսեն Ավետիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 15-ին' ժամը 18:30-ի սահմաններում, հանդիպում է ունեցել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի հետ' Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի հետ նստած է եղել ֆուտբոլի ակադեմիայի լողավազանին հարակից սրճարանում, մոտ 2-3 րոպե զրույցից հետո Ռ. Հայրապետյանը աջ ձեռքից քաշելով փորձել է տանել դեպի սրճարանի հետնամասը եւ ինքը փորձել է ազատել ձեռքը, սակայն նրա թիկնազորի աշխատողները սկսել են հարվածել իր մարմնի տարբեր մասերին' պատճառելով մարմնական վնասվածքներ:

2015թ. օգոստոսի 16-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Օգոստոսի 17-ին Արսեն Ավետիսյանը բացատրությունով պնդել է հաղորդմամբ ներկայացրած տեղեկությունները՝ խնդրելով մանրամասն բացատրություն տալ ավելի ուշ:

Նույն օրը բացատրություն է տվել Արսեն Ավետիսյանի կին Իզաբելլա Մելքումյանը, ըստ որի 2015թ. օգոստոսի 15-ին, ժամը 10:00-ին երեխաների հետ գնացել է Ջերմուկ քաղաք' հանգստանալու նպատակով, իսկ ամուսինը' Արսեն Ավետիսյանը, մնացել է Երեւանում, քանի որ, ըստ վերջինիս, պետք է հանդիպեր Ռուբեն Հայրապետյանին' գումարային հարցի շուրջ զրուցելու համար: Ջերմուկում գտնվելու ժամանակ, ժամը 19:20-ի սահմաններում, իրեն Է զանգահարել ամուսնու եղբայր Արտեմ Ավետիսյանը եւ ասել, որ «Ռուբեն Հայրապետյանենք» Արսեն Ավետիսյանին տարել են ֆուտբոլի ակադեմիա եւ իր կամքին հակառակ պահում են այնտեղ: Լսելով այդ մասին' ինքը զանգահարել է 1-02:

Ի. Մելքումյանը նշել է նաեւ, որ ամուսինը այդ ընթացքում զանգահարել է իրեն եւ հայտնել, թե իբրեւ ամեն ինչ նորմալ է, իսկ այն հարցին, թե կարող է դուրս գալ այդ վայրից, ամուսինը պատասխանել է, որ ոչ: Ըստ իր ամուսնու խոսքերի՝ լրատվամիջոցների զանգից հետո Ռուբեն Հայրապետյանը իր հետ վարվել է համեմատաբար ավելի նորմալ եւ հանձնարարել իր աշխատողներին' մեքենյով ամուսնուն դուրս բերել այդ վայրից:

Օգոստոսի 18-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին են ուղարկվել Արսեն Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը' ՀՀ քր. դատ. օր.-ի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստումը շարունակելու եւ ընթացքը որոշելու համար: Նույն օրը կատարվել է լրացուցիչ դեպքի վայրի զննություն:

Արսեն Ավետիսյանը 19.08.2015թ. բացատրություն է տվել այն մասին, որ պայմանավորվածություն է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպել Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի հարակից սրճարանում: 15.08.2015թ. ժամը 18:30-ին իրենք հանդիպել են, մոտ երկու րոպե զրուցելուց հետո' չգալով ընդհանուր հայտարարի, Ռուբեն Հայրապետյանը քաշել է իր ձեռքից եւ փորձել է տանել սրճարանի հետնամաս, ինքը փորձել է ազատել ձեռքը ու այդ պահին Ռ. Հայրապետյանը բռունցքով հարվածել է իր դեմքին, ինչի հետեւանքով ինքը վայր է ընկել եւ ձեռքով փակել դեմքը հարվածներից պաշտպանվելու համար: Վայր ընկնելուց հետո ինքը ստացել է բազմաթիվ հարվածներ, սակայն չի կարող նշել թե ով է իրեն հարվածներ հասցրել:

Ավետիսյանը հերքել է իրեն առեւանգելու հանգամանքը՝ նշելով, որ, ըստ պայմանավորվածության, ինքն իր կամքով է գնացել Ֆուտբոլի ակադեմիա, հերքել է նաեւ իրեն' իր կամքին հակառակ այնտեղ պահելու հանգամանքը՝ կնոջ կողմից նման տեղեկություններ հայտնելը բացատրելով լարված վիճակում միմյանց սխալ հասկանալու արդյունք: Ինչպես նաեւ նշել է, որ հաշտվել է Ռ. Հայրապետյանի հետ եւ վերջինիս նկատմամբ բողոք պարտք ու պահանջ չունի:

Պարզվել է, որ դեպքի օրը Ա. Ավետիսյանին Ֆուտբոլի ակադեմիա են ուղեկցել վերջինիս մորեղբոր տղան՝ Ռուդոլֆ Թովմասյանը, Կարեն Ժորայի Պանգրատյանը, Սուրեն Ժուլվերի Թորոսյանը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նրանք եւս իրենց բացատրություններում պնդել են Արսեն Ավետիսյանին ուղեկցելու, վերջինիս կողմից Ռուբեն Հայրապետյանին հանդիպելու հանգամանքները:

Արսեն Ավետիսյանի եղբայր Արտեմ Ավետիսյանը իր բացատրությունում նշել է, որ ինքը տեղյակ է եղել իր եղբոր եւ Ռուբեն Հայրապետյանի հանդիպման մասին, սակայն թե ինչ հարցի շուրջ' տեղեկություն չի ունեցել: Ըստ Արսեն Ավետիսյանի խոսքերի' վերջինս հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ' զրուցելու ինչ-որ գումարի հարցով, այդ ընթացքում վիճաբանություն է ծագել նրանց միջեւ, որի ժամանակ ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին:

Բացատրություններ են վերցվել նաեւ ՀՀ ՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի աշխատակիցներից, ովքեր նշել են Ռ. Հայրապետյանի ու Ա. Ավետիսյանի առանձնազրույցի, այնուհետեւ նրանց միջեւ վիճաբանության, քաշքշուքի մասին:

Օգոստոսի 17-ին բացատրություն է տվել Ռուբեն Հայրապետյանն այն մասին, որ ճանաչում է Արսեն Ավետիսյանին եւ նրա հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Արսենն իր բարեկամներից մեկին, որի անունը չի ցանկացել նշել, որոշակի գումար է պարտք, որի հետ կապված իրեն խնդրել են, որպեսզի զրուցի Արսենի հետ եւ պարզի, թե երբ է գումարը վերադարձնելու: Այդ նպատակով ինքը մոտ մեկ ամիս առաջ հանդիպել է Արսենի հետ, որտեղ վերջինս պարտավորվել է սույն թվականի օգոստոսի 15-ին վերադարձնել այդ գումարը: 2015թ. օգոստոսի 15-ի ժամը 16:30-ի սահմաններում գտնվել է Ֆուտբոլի ակադեմիայում, իրեն զանգահարել է Արսենը եւ ցանկացել հանդիպել: Հանդիպելով ֆուտբոլի ակադեմիայի տարածքում' առաջարկել է Արսենին նստել լողավազանի դիմացի սրճարանում եւ զրուցել: Զրույցի ընթացքում հարցրել է, թե գումարը արդյոք տվել է, թե ոչ: Արսեն Ավետիսյանի հետ խոսակցությունը չի ստացվել, այն վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինչի ժամանակ ինքը մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Ավետիսյանի դեմքին, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո մի քանի անգամ ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:

Հարվածներից հետո Արսենի քթից արյուն է հոսել, եւ ինքը նրան տարել է զուգարան' լվացվելու, որից հետո վերադարձել են նույն սեղանի մոտ, շարունակել զրույցը, որից հետո իր աշխատակիցները Ավետիսյանին ուղեկցել են դուրս: Ռուբեն Հայրապետյանը հերքել է Ավետիսյանին առեւանգելու, ազատությունից զրկելու, իր թիկնազորի կողմից Արսեն Ավետիսյանին ծեծելու հանգամանքը, ինչպես նաեւ Արսենի կողմից իրեն հարվածելու համգամանքը: Ինչպես նաեւ նշել է, որ իրենք հաշտվել են միմյանց հետ եւ չի առարկել, որ քրեական գործի հարուցումը մերժվի ոչ արդարացնող հիմքով:

21.08.2015թ. ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Ա. Ավետիսյանի առողջությանը պատճառված վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքից երեք շաբաթ հետո, այսինքն 05.09.2015թ. Ա. Ավետիսյանի ներկայանալուց հետո:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն, հանցագործությունների մասին հաղորդումները պետք է լուծվեն դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում (սույն դեպքում' առավելագույնը 26.08.15թ.), իսկ Ա. Ավետիսյանի հաղորդման լուծման համար էական նշանակություն ուներ վերջինիս առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը, բացատրություն է վերցվել դատաբժիշկ-փորձագետից:

Դատաբժիշկը եզրակացության պարզաբանման վերաբերյալ 24.08.15թ տված բացատրությամբ նշել է, որ Ա. Ավետիսյանի ստացած մարմնական վնասվածքներից քթի կոտրվածքը, պայմանավորված ապաքինման ընթացքով եւ արդյունքով, կարող է որակվել առողջությանը պատճառված թեթեւ կամ առավելագույնը միջին ծանրության վնաս, որը կարող էր առաջանալ մեկ հարվածից, ինչ վերաբերում է մյուս վնասվածքներին, ապա դրանք իրենց համակցության մեջ պարունակում են թեթեւ վնասի հատկանիշներ, իսկ առանձին առանձին վերցրած թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Այսպիսով, ձեռնարկված միջոցներով հերքվել են Ա. Ավետիսյանին առեւանգելու, ազատությունից զրկելու հանգամանքները, հետեւաբար այդ փաստերի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է' հանցադեպի բացակայության հիմքով:

Միաժամանակ, հիմնավորվել է Ռ. Հայրապետյանի կողմից Ա. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստը, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ կամ առավելագույնը միջին ծանրության վնաս: Հաստատված դեպքի հանգամանքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, որոնցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն, քրեական գործ կարող է հարուցվել բացառապես դիմողի բողոքի առկայության դեպքում, ինչը սույն դեպքում բացակայում է, այսինքն' առկա է վարույթը բացառող հանգամանք:

Հետեւաբար որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, Ռ. Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Որոշման պատճենն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է Ա. Ավետիսյանին եւ պարզաբանվել դրա բողոքարկման կարգը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված