Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Արարատում 5-ամյա աղջկա մահվան դեպքի մասին
Իրավունք
2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 17:45-ին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակչուհի, 2010թ ծնված աղջիկ երեխա։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Փոքրիկը բնակվել է մոր, պապիկի և անչափահաս եղբոր հետ, հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Նախնական տվյալներով՝ 2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, աղջիկը՝ եղբոր հետ միասին, հյուրասենյակում հեռուստացույց է դիտել, իսկ նրանց մայրը գտնվել է հյուրասենյակին հարակից խոհանոցում: Այդ ընթացքում փոքրիկը մոտեցել է հեռուստացույցին և այն ձգել դեպի իրեն, որի ընթացքում հեռուստացույցն ընկել է նրա վրա։
Ստացած մարմնական վնասվածքներից՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, փոքրիկը մահացել է:
Դեպքի վայրի զննությամբ տան հյուրասենյակում հայտնաբերվել է «PRIMA» տեսակի հեռուստացույց 60 սմ բարձրությամբ, 65 սմ երկարությամբ և 50 սմ լայնությամբ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին