Քաղաքապետարանի պաշտոնյայի դեմ քրգործ հարուցվեց
Իրավունք
Երևանի Ռուբինյանց փողոցում սեպտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Եդոյանի կողմից կատարված մահացու ելքով վրաերթի դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի բաժնից:
Մահացու ելքով վրաերթի դեպքով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երկրորդ մասով' ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ առաջացրել է մահ. պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կատարվում է քննություն:
2015 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 22:30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել է. ավտոմեքենայի ղեկին եղել է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Եդոյանը:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին