«Նուբարաշեն» ՔԿՀ բանտարկյալին ապօրինի ճանապարհով թմրամիջոց ձեռք բերելու մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ Տիգրան Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
Տիգրան Մարգարյանն պատիժը կրելու ընթացքում իր անձնական օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի ցանկացել է ապօրինի ձեռք բերել և օգտագործել «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Մտադրությունը իրականացնելու նպատակով հանցավոր համաձայնության է եկել անհայտ անձի հետ և վերջինս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ հանձնելու համար զգալի չափերի' 0,0026 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը մանրացել և թաքցրել է շաքարավազի մեջ:
Դրանից հետո' Տիգրան Մարգարյանը զանգահարել է եղբորը' Հայկ Մարգարյանին և չտեղեկացնելով նրան հանձնուքում թմրամիջոցի առկայության մասին' խնդրել է անհայտ անձից ստանալ հանձնունքը և փոխանցել իրեն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ հիմնարկ 2015 թվականի փետրվարի 25-ին, ժամը 16:30-ի սահմաններում Տիգրան Մարգարյանի անվամբ Հայկ Մարգարյանը ներկայացրել է հանձնունք, որի զննության ընթացքում պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնվող շաքարավազի հետ խառնված զգալի չափերի' 0,0026 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է և վերցվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հիմնարկի աշխատակիցների կողմից:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին