Հայտնաբերվել է թմրանյութ
Իրավունք
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գայ գյուղից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին: Նրա խուզարկությամբ' տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է թղթե փաթեթ' մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով, իսկ վերնաշապիկի գրպանից' ծխախոտի գլանակ, որի մեջ ևս եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Արթուր Ա.-ն իր բացատրությամբ հայտնել է, որ հայտնաբերված զանգվածները մարիխուանա տեսակի թմրամիջոց են, պատկանում են իրեն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին