ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգում 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկել դատապարտյալ կնոջը
ԱՄՆ
ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի իշխանությունները վերջին 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկել դատապարտյալ կնոջը՝ Քելլի Ռենե Գիսենդեյներին: Դատավճիռն ի կատար Է ածվել սեպտեմբերի 29-ին Ջեքսոն քաղաքում գտնվող բանտում՝ մահացու ներարկման միջոցով:
Գիսենդեյներն ավելի վաղ մեղավոր Է ճանաչվել այն բանում, որ 1997 թվականին նախահամաձայնության Է եկել սիրեկանի հետ իր ամուսնուն սպանելու նպատակով: Դատարանը նրան դատապարտել Է մահապատժի: Վճռի բեկանման եւ գործի վերանայման հետ կապված բազմաթիվ միջնորդությունները, որոնք արվել են կնոջ փաստաբանների կողմից, մերժվել են: Իրենց մորը ներում շնորհելու՝ Գիսենդեյների երեխաների խնդրանքները նույնպես չեն բավարարվել: Դատապարտյալ կնոջը ներում շնորհելու խնդրանքով իշխանություններին Էին դիմել նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի պաշտոնական ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ պատժի այս տեսակը թույլատրված Է ԱՄՆ-ի 31 նահանգներում: Այս տարվա ապրիլի դրությամբ երկրում մահապատժի Էր դատապարտված 3002 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)