Ադրբեջանի ոստիկանությունն արձակում է ցմփոր ծառայողներին
Ադրբեջան
Ադրբեջանի ներքին գործերի արագ գործողությունների ոստիկանական գնդում զանգվածային կրճատումներ են սկսվել:
Արագ գործողությունների ոստիկանական գնդի ղեկավարությունը տեղեկացրել է կառույցի 140 աշխատակիցներին' նրանց ֆիզիկական տվյալները' հասակն ու որովայնի չափը ստանդարտին չհամապատասխանելու պատճառով աշխատանքից ազատելու մասին:
Կառույցի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ռաջաբ Ռաջաբովը աշխատանքից ազատվող աշխատակիցներին 4 օր ժամանակ է տվել: Բացի այդ, աշխատանքից կհեռացվեն նաեւ այն ոստիկանները, որոնք կենսաթոշակի անցնելուց հետո դեռեւս շարունակում են աշխատել համակարգում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել