Կանադայի բնակիչը երեք հազար սելֆիից բաղկացած տեսահոլովակ է պատրաստել իր հասունացման վերաբերյալ
Այլ
Կանադայի Մոնրեալ քաղաքի բնակիչ Հյուգո Քոռնեյերն ութ տարի շարունակ ամեն օր ինքնանկարներ է արել սմարթֆոնի տեսախցիկի վրա, հաղորդում է New York Post-ին:
Քոռնեյերը սելֆի էր անում 12 տարեկանից, որպեսզի այդ կերպ ներկայացնի իր հասունացման գործընթացը: Երբ լրացել է կանադացու 20 տարին, նա կադրերը մոնտաժել Է ժամանակագրական հաջորդականությամբ եւ ստացված տեսահոլովակը հրապարակել YouTube-ում:
Երկու րոպե տեւողությամբ տեսագրությունը շուրջ 600 հազար դիտում է հավաքել YouTube-ում՝ հրապարակման պահից չորս օրվա ընթացքում՝:
Կանադացին ընդգծել է, որ իր նախագիծը չի ավարտվել. ինքն այսուհետեւ էլ ինքնանկարներ է անելու:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել