Հայ բռնցքամարտիկները Դոհա կմեկնեն վաղը
Սպորտ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վաղը ժամը 12:35-ին կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու հոկտեմբերի 5-15-ը կայանալիք աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու են Բաքվի Եվրոպական խաղերի մեդալակիրներն ու Բուլղարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 1-6-րդ տեղերը գրաված մարզիկները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Դոհայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56-կգ քաշային Արամ Ավագյանը, և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Աշխարհի առաջնությունում 2 օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում 52 կգ քաշային կարգում, ևս 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56 և 64 կգ քաշային մարզիկները:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը Քաթարի մայրաքաղաք կժամանի մարզիչներ Կարեն Աղամալյանի և Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու