Զլատան Իբրահիմովիչը՝ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկու (տեսանյութ)
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: Այս մասին տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում փարիզյան թիմը 2:1 հաշվով հաղթել է «Մարսելին»: Շվեդ ֆուտբոլիստը դարձել է դուբլի հեղինակ՝ երկու անգամ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Այդ գոլերն Իբրահիմովիչի համար 109 և 110-րդ գոլերն էին ՊՍԺ-ի կազմում:
Նախորդ ռեկորդը պատկանում է Պեդրու Պալետային (109 գոլ):


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու