Փերինչեքը հաղթեց, սակայն ՄԻԵԴ վճիռը նրա գործի վերաբերյալ չի ազդի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի կիրառման վրա
Իրավունք
ՄԻԵԴ-ի Մեծ պալատում քննարկված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը ցեղասպանության հարցին կամ դրա հետեւանքներին չի վերաբերում, իսկ վճիռը չի կարող ազդեցություն ունենալ Եվրոպայի 4 երկրներում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կիրառման վրա:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը հիշեցնում է, որ գոյություն ունի 2008 թ. ԵՄ շրջանակային համաձայնագիր, համաձայն որի այլատյացության դեմ ցանկացած քայլ պետք է դատապարտվի: «Պարզապես շվեյցարական օրենքը չէր հենվում այդ շրջանակային հռչակագրի վրա, և թուրքերն էլ հասկացան, որ ամենաթույլ օղակը դա է: Եթե Հունաստանում, Կիպրոսում կամ Սլովակիայում որեւէ մեկը մերժի Հայոց ցեղասպանությունը, ապա այդ շրջանակային համաձայնագիրը միանշանակ գործելու է»,- ասաց Արմեն Մարուքյանը: Նա շեշտեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղյակ են նաև այն փաստին, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան, և իրենք էլ շատ լավ գիտեն, որ Թուրքիայում հայցը մերժվելուց հետո այն նույնպես քննարկվելու է ՄԻԵԴ-ում: «Կարծում եմ, թուրքերը հենց այդ պատճառով են ձգձգում Սիսի կաթողիկոսարանի վերաբերյալ լուծումը, քանի որ սպասում են' տեսնեն, թե ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի հարցի առնչությամբ ինչ որոշում է կայացնելու»,- ասաց Արմեն Մարուքյանը:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ավարտվել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փեինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությունը: Դատարանը որոշում է կայացրել հօգուտ թուրք ազգայնական գործչի: Համաձայն վճռի՝ Շվեյցարիան խախտել է թուրք գործչի ազատ խոսքի իրավունքը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին