ՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածությունները Գիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակել 10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվի Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվել Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին «Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) 

4-ամյա երեխայի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է 4-ամյա երեխայի մահվան պատճառը, բավարար ապացույցներ են ձեռք բերվել' երեխային բժշկի կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

2015 թվականի հունիսի 16-ին' ժամը 13:55-ին, «Արմավիր բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել, որ «աղիքային սուր ինֆեկցիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ջրաշեն գյուղի անչափահաս երեխա, ով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ' երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար։

Քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխայի նկատմամբ բուժհաստատությունում ցուցաբերվել է ոչ պատշաճ բուժօգնություն։

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակչուհին 2015 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 13:55-ին, «Սուր աղիքային ինֆեկցիա, գաստրոէնտերոկոլիտ տարբերակ» ախտորոշմամբ ընդունվել է «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ինֆեկցիոն բաժանմունք։

Բժշկի՝ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի կողմից երեխայի վիճակը գնահատվել է «մոտ ծանրին»: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին հայտնի են եղել երեխայի հիվանդության զարգացման մասին տվյալները՝ բազմակի փորլուծություններ, փսխումներ, ջերմության առկայություն, որոնք վկայել են նրա մոտ «ջրազրկման» հիպովելեմիկ շոկի մասին՝ նրա մոտ ախտորոշելով նաև «Սուր աղիքային ինֆեկցիա, գաստրոէնտերոկոլիտ տարբերակ», ինչի պայմաններում երեխան պետք է հոսպիտալացվեր վերակենդանացման բաժանմունք, և այնտեղ կատարվեին անհրաժեշտ կենսական ֆունկցիաների պահպանմանն ուղղված բուժական ինտենսիվ միջոցառումներ: Սակայն բժշկի կողմից հիվանդը չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք՝ անգամ ինֆեկցիոն բաժանմունք նրա ընդունվելուց հետո, որտեղ երեխայի մոտ շարունակվել են պաթոլոգիական կորուստները՝ աղեստամոքսային տրակտից՝ լուծով, փսխմամբ՝ զուգորդված ջերմության առկայությամբ:

Նման պայմաններում բուժական միջոցառումների հիմնական նպատակաուղղվածությունը պետք է լիներ ինտենսիվ և արագ հակաշոկային ինֆուզիոն թերապիան՝ լիարժեք ծավալով ներերակային հեղուկների ներարկումը, իսկ ինֆեկցիոն բաժանմունքում բժշկի կողմից կատարված բուժումները՝ դեղամիջոցների ներարկումները, հեղուկների ծավալների անհամեմատ քիչ լինելու պատճառով չէին կարող և չեն ունեցել որևէ արդյունավետություն:

4-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արդեն կլինիկական մահվան վիճակում, որտեղ հնարավոր չի եղել կատարել որևէ ախտորոշում՝ ելնելով վերը նկարագրված օբյեկտիվ վիճակից, իսկ ինֆեկցիոն բաժանմունքում գտնված ժամերի ընթացքում երեխայի նկատմամբ բաժանմունքի վարիչի կողմից չեն իրականացվել բավարար հետազոտություններ, չի կատարվել կղանքի հետազոտություն, մեզի քննություն, էլեկտրասրտագրություն: Վերջիններս Ա.Պետրոսյանի կողմից ճիշտ կատարելու դեպքում հնարավոր կլիներ ճշտել հիվանդի ախտորոշումը, առավելապես՝ շոկային վիճակի առկայությունը, գնահատել ծանրության աստիճանը և կատարել համապատասխան համալիր բուժումներ, որոնք էլ կկանխեին հետագա բարդությունները:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արմավիրի բժշկական կենտրոն»-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երեխային ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար, ինչն անզգուշությամբ հանգեցրել է հիվանդի մահվան:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող
Ամենադիտված